Այս իշխանությունները եկել են պարզ ծրագրով՝ Արցախը նորից բռնակցեն Ադրբեջանին, Հայաստանը դարձնեն Թուրքիայի կցորդ։ Մենք բացարձակապես տեղյակ չենք, թե իրականում ինչ գործընթացներ են տեղի ունենում։
Թուրքիան, Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտնելով, չի լուծում սահմանը բացելու կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիր. դա երկրորդական է Թուրքիայի համար:
Շատ բան է փոխվել։ Նոր իրավիճակի է հանգեցրել ոչ այնքան ՈՒկրաինայի պատերազմը, որքան Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը, որն ավելի ընդարձակ է, քան ՈՒկրաինայի պատերազմը։
Որքան էլ արևմտյան և, այսպես կոչված, վերազգային վերնախավերը ձգտեն պահպանել իրերի գոյություն ունեցող կարգը, այնուամենայնիվ, նոր դարաշրջան է գալիս, նոր փուլ՝ համաշխարհային պատմության մեջ։
Արմեն Գրիգորյանի խոսքն այնքան շիտակ էր, այնքան համարձակ և շատ դեպքերում այն տոնայնությունն ուներ, որը շատ շատերի ուղեղում կար, այդ թվում՝ քաղաքական գործիչների, բայց, այս կամ այն հաշվարկներից ելնելով, չէր հնչում:
Որպեսզի նման առիթ չտրվի ընդդիմությանը, Արևմուտքը իշխանությունից պահանջում էր խորհրդարան բերել ընդդիմությանը, իսկ դրա համար իշխող քաղաքական ուժն ընտրել էր շանտաժի տարբերակը:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը։
Հակամարտ կողմերի միջև (թուրքերի և մեր) հարաբերությունների հաստատման ժամանակ երկու կողմից էլ հաշվի են առնվում բոլոր արգումենտներն ու գործոնները իրենց հարաբերական կշիռների ու կարևորության հետ միասին, մի պրոցես, որն անհրաժեշտ է կողմերի միջև որևէ տեսակի հավասարակշռություն հաստատելու համար...